
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի հանրաքվեին իր վերաբերմունքը կարտահայտի դրա արդյունքների ամփոփումից հետո. հայտարարել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ դժվար է կանխատեսել նախագահի որոշումը:
«Կոմերսանտին» տված հարցազրույցում Պեսկովը մեղադրել է Արևմուտքին անգործության և Ռուսաստանի հանդեպ կանխակալ վերաբերմունքի համար:
«Ինչո՞ւ Արևմուտքը չկարողացավ կանխել Սլավյանսկում եւ Կրամատորսկում ԲՄՊ-ների կիրառումը և խուսափել խաղաղ բնակիչների գնդակահարումից: Դա ոչինչ, որ նրանք չեն օգտագործել իրենց ողջ ազդեցությունը, իսկ Ռուսաստանն ամեն բանում մեղավոր է», – հայտարարել է նա:
Պեսկովը ճիզվիտական է անվանել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները, որոնց մասին խոսք է գնացել նախօրեին: