
Եվրամիությունը չի պատրաստվում ճանաչե,լ այսպես կոչված, «անկախության հանրաքվեի» արդյունքները, քանի որ համարում է այն ապօրինի. հայտնում է BBC-ն: Այս մասին հայտարարել է ԵՄ գերագույն հանձնակատարի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը:
«Դոնեցկի և Լուգանսկի մարզերի, այսպես կոչված, հանրաքվեները լեգիտիմ չեն, և մենք չենք ճանաչում դրանց արդյունքները: Այսինքն՝ հանրաքվեի կազմակերպիչները օժտված չեն դեմոկրատական լեգիտիմությամբ», – ընդգծել է Կասյանչիչը:
Բրիտանիայի արտգործնախարարությունն իր հերթին ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ «անջատողականները, որոնք այդքան քաոս են մտցնում սովորական քաղաքացիների կյանքում, կազմակերպել են իրենց «հանրաքվեն: