Գյուղապետը եղբոր հետ բնակչին ծեծի է ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Շիրակի մարզի Հոռոմ գյուղի համայնքապետ Աշոտ Պասկևիչյանն ու վերջինիս եղբայրը մայիսի 9-ին ծեծի են ենթարկել համայնքի մի բնակչի:

Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, բնակչին սկզբում ծեծել են «Գազ 31» ավտոմեքենայի սրահում, ապա իր խանութի դիմաց:

Ծեծը սկսվել է վիճաբանությունից. համայնքապետն ու իր եղբայրը ձեռքերով հարվածել են բնակչի դեմքին և գլխին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Պասկևիչյանները նաև նյութական վնաս են հասցրել` ջարդելով բնակչի «Վազ 2106» ավտոմեքենայի ապակիները:

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ ծեծված բնակչին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ համայնքապետն ու նրա եղբայրը ստորագրությամբ ազատ են արձակվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հաստատեցին լուրը` հայտնելով, որ կատարվում է քննություն:

Տաթև Հարությունյան




Լրահոս