
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel շախմատային փառատոնը: Այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները: A մրցաշարի կենտրոնական պարտիայում միմյանց էին հանդիպել ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարներ Մագնուս Կառլսենն ու Լևոն Արոնյանը: Սպիտակ ֆիգուրներով խաղացող նորվեգացուն ի վերջո հաջողվեց պարտության մատնել Լևոնին և գլխավորել մրցաշարային աղյուսակը: Արոնյանը վաստակած 2 միավորով ևս երկու շախմատիստների հետ կիսում է 2-4-րդ հորիզոնակնները: