Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջևանի  զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի  3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):

Այդ մասին  Armlur.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին` ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով:

Զինծառայողը մահացել է Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:

Ինչպես հայտնել էինք, երեկ վերոնշյալ զորամաս է գնացել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով իր անմիջական հսկողության տակ է վերցրել քննության ընթացքը:

Տաթև Հարությունյան




Լրահոս