
Իրանը Արաբական երկրներին զգուշացրել է չմեծացնել նավթի արտադրությունը` Թեհրանի նավթի արտահանման էմբարգոյի պատճառով նավթի հավանական պակասը լրացնելու համար: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նավթ արտահանող երկրների կազմակերպության Իրանի ներկայացուցչի հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները հերքել են, թե երկրի նավթի արտադրությունը մեծացնելու ծրագիրը կապված է Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների հետ, որոնց հետևանքով իրանական նավթը կարող է հանվել շուկայից: