
Ճապոնացի ինժեներները պատրաստել են յուրատեսակ մի սարքավորում, որը ճանաչում է ավտոմեքենայի տիրոջը նրա հետույքից: Մասնավորապես, փոքրիկ գորգ հիշեցնող սարքը 360 հաղորդիչների միջոցով 98 տոկոս ճշգրտությամբ ցույց է տալիս մեքենայի տիրոջ ինքնությունը, որից հետո միայն թույլ տալիս նրան միացնելու շարժիչը: Ու փաստորեն, նորագույն այս տեխնոլոգիան կնվազեցնի մեքենաների գողությունը, քանզի վարորդի նստատեղին հայտնված ցանկացած այլ ոք չի կարողանա վարել այն: