
Մահափորձի ենթարկված Խարկովի քաղաքագլուխ Գենադի Կերտիսը հայտնել է, որ վերջին օրերին վերադարձել է իր պարտականությունների կատարմանը:
Իսրայելական 9-րդ ալիքին տված հարցազրուցում Խայֆեյում բուժվող Կերնեսը նշել է, որ բոլոր հարցերը կսրգավորում է հեռախոսի և ինտերնետի միջոցով:
«Ես զգում եմ, որ կարող եմ քաղաքը կառավարել անգամ հեռավորության վրա, իսկ թե ինչպես եմ դա անում, թող գնահատեն խարկովցիները», – հայտարարել է Կերտիսը:
Նրա խոսքով՝ բժիշկներն իրեն այն աշխարհից են ետ բերել: Միչդեռ, հրեա բժիշկները հայտնում են, որ հիվանդի լիովին ապաքինումը կարող է մի քանի տարի տևել: Կկարողանա արդյոք Կերտիսն ինքնուրույն քայլել՝ առայժմ դժվար է ասել: