
Հետ չմնալով իր կոալիցիոն գործընկերներից` “”Օրինաց երկիր”” կուսակցությունն ամանորյա տոների կապակցությամբ զանգվածային ընտրակաշառքներ է բաժանել Հայաստանի մարզերում` հընթացս սկավառակներով քարոզչություն իրականացնելով: Իհարկե, շատ է գրվել, որ ՕԵԿ-ն Արթուր Բաղդասարյանին պատկանող ձեռնարկությունների արտադրանքը բաժանել է բնակիչներին, բայց հետաքրքիրն այն է, որ օրինաց երկիր կառուցելու լիազորություն ստանձնած այս քաղաքական միավորն օրենքի կոպիտ խախտում է թույլ տվել: Խոսքը ոչ միայն Ընտրական օրենսգրքի, այլ “”Ակցիզային հարկի մասին”” օրենքի խախտման մասին է: “”Ժողովուրդ””-ը տեղեկացավ, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն առանց ակցիզի օղիներ է բաժանել քաղաքացիներին, ինչն օրենքով արգելված է: