
Հովիկ Աբրահամյանը դժվարին իրավիճակում է հայտնվել: ԱԺ արտահերթ նիստում կուտակայինի մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ վարչապետը միջազգային կառույցների մոտ ՀՀ վարկը պետք է պահպանի և ինչ-որ պահի հայտարարի, թե պարտադիրը չի գործում:
«Ռեֆորմների հայր կոչվելու համար մեր ժողովուրդը շատ բարձր գին է վճարում», – հայտարարեց Մելքումյանը:
Պատգամավորը հարցադրում արեց, թե ինչ է լինելու մինչ այս ֆոնդեր փոխանցված 1.3 մլրդ միջոցների ճակատագիրը, և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին խնդրեց պարզաբանել բյուջեի մասնակցության հարցը:
Նա նշեց, թե կառավարությունը փորձում է աշխատել քաղաքական ուժերի հետ, ինչը դրական է: Մելքումյանի խոսքով՝ ԲՀԿ-ի քվեարկությունը պայմանավորված կլինի կառավարության դիրքորոշումով` շարժվում ենք առաջ, ետ ենք գնում, թե դոփում ենք տեղում: