
ԱԺ արտահերթ նիստում այսօր կուտակայինի մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, թե ռեֆորմը շարունակվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով, և հաշվի է առնվել ՍԴ որոշումը, որը վերաբերում էր միայն օրենքի 8 հոդվածներին:
Հակոբյանը նշեց, թե կարող էին կենսաթոշակները բարձրացնել ու դրանով հասարակության «աչքը մտնել», բայց չեն անում, որովհետև պետք է համակարգային բարեփոխում:
«Այն քաղաքացիները, ովքեր ունեն հաշվարկված և փոխանցված գումարներ և փոշմանել են, դիմում են գրում, ապա նրանցից գումարներ չի հաշվարկվում, չի փոխանցվում, բայց կառավարության կողմից շարունակվելու է փոխանցվել: Այն քաղաքացիները, ովքեր դիմում են գրել, հաշվարկվել է, բայց չի փոխանցվել, կարող են ետ ստանալ իրենց գումարը: Վերջում վերահաշվարկ կանենք, ու բոլոր գումարները կտեղավորենք այնտեղ, որտեղ կնախատեսվի օրենքով»,- նշեց Հակոբյանը:
Նա ավելացրեց, որ այն ուժերը, որոնք առաջ իշխանություն են եղել, հիմա դուրս են եկել, դեմ են կուտակայինին, և որպես օրինակ բերեց ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին:
Ես դեմ եմ այն պատգամավորների ելույթներին, ովքեր միանշանակ ասում են, որ պարտադիրը կա, մյուսներն էլ ասում են՝ չկա: Էստեղ առերեսում չի գնում, թաղի տղերքի շահը չի, մենք հասարակության շահի հարցն ենք քննարկում», – ընդգծեց նա: