ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ թերթին հայտնել է, որ առաջիկա ընտրություններին կոալիցիայի միասնական ցուցակով մասնակցելու թեման կարելի է համարել վերջնականապես փակված: “”Միասնական ցուցակի մասին տարատեսակ լուրեր շրջանառության մեջ դնելու առաջին իսկ օրվանից ԲՀԿ նախագահն ու կուսակցության անդամները հստակ ասել են, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է առանձին և որևէ պարագայում խոսք անգամ լինել չի կարող միասնական ցուցակի մասին””,- ասել է Զոհրաբյանը`նշելով, թե իրենք հստակ պատկերացնում են իրենց տեղն ու դերը: “”Շատ լավ գիտենք կուսակցության և նրա ղեկավարի վարկանիշը, մեր օրեցօր մեծացող ներուժը»,- ասել է Զոհրաբյանը: Ուշագրավ է, որ սույն հայտարարությունից հետո կայքերից մեկում հայտնվեց մի հրապարակում. “”ՀՀԿ-ն արդեն կայացրել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևի մասին իր որոշումը: Պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ ՀՀԿ քաղաքական վարկանիշը շարունակաբար աճում է այլ հիմնական ուժերի վարկանիշի կայուն նվազման ֆոնի վրա: Այս պայմաններում Հանրապետական կուսակցությունը որոշել է միայնակ հասնել բացարձակ հաղթանակին համամասնական ընտրապայքարում և պայքարել բոլոր մեծամասնական տեղերի համար””,- ըստ կայքի` ասել է ՀՀԿ շտաբին մոտ կանգնած աղբյուրը:
Հայկական ժամանակ. Միասնական ցուցակի թեման փակված է. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցեն միայնակ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ