«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 14-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 15-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի 20/2, 20/3 շենքերի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Մազմանյան, Շիրազի, Կարապետյան, Ռոստոմյան փողոցների, Բաշինջաղյան փողոցի 159-191 շենքերի ու 1-ին, 2-րդ նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ջրամատակարարումը կդադարեցվի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ