Իրավունք. Ալրաղացի Լյովը չի ուզում պատգամավոր դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ պտտվող լուրերի` օրերս պատգամավորի` համարյա թե “”մշտական տոմս”” ունեցող Լևոն Սարգսյանը` հանրահռչակ Ալրաղացի Լյովը, իր շրջապատում սրտանց ասել է. “”Ախպերներ ջան, ես ոչ մեծամասնականով եմ ուզում պատգամավոր դառնալ, ոչ էլ էն ի՞նչ են ասում` էն միասնական ա, համամիասնական ա, էդ ցուցակով: Ավելի լավ է, մեր բիզնես գործերով զբաղվենք ու մեծ ախպերների օրինակին հետևենք, քան թե գնանք ու անցավ գլուխներս ցավի տակ դնենք: Մեր փոխարեն ավելի լավ է Աժ մտնեն մարդիկ, ովքեր կարան մի կարգին օրենք գրեն””: Թե ինչքանով էին իրականությանը մոտ այս խոսակցությունները, և արդյոք Լևոն Սարգսյանն իրականում հոգնել է պատգամավորի ծանրաբեռնված ու հոգսաշատ աշխատանքից, մեկնաբանության համար թերթը փորձելէ դիմել մեծարգո պատգամավորին, սակայն վերջինիս բջջային հեռախոսին պատասխանել է մի երիտասարդ ու փախենցել. “”Պրն. Սարգսյանը քաղաքում չի, մի 15 օրից զանգեք””:  




Լրահոս