Հրապարակ. Ցմահ դատապարտյալներն այսօր հացադուլ են հայտարարելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր “”Նուբարաշեն”” քրեակատարողական հիմնարկում գտնվող մոտ 25 ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարելու: Նրանք 3 նամակ են պատրաստել ՀՀ նախագահին, Եվրախորհրդի և Կարմիր խաչի գրասենյակներին, որտեղ տեղեկացնում են իրենց մտադրության մասին և պահանջում, որ ՀՀ նախագահի ներկայացուցիչն այցելի իրենց և լսի իրենց պահանջը: Իսկ նրանք պահանջում են օրենքով նախատեսված կարգով վերանայել իրենց գործերը և իրենց պատիժները համապատասխանեցնել ՀՀ Քրեական օրանսգրքի փոփոխություններին, այսինքն` պատիժ սահմանեն 15-20 տարի ազատազրկման շրջանակներում: Վերջին ամիսներին նրանք բազմիցս նամակներ են հղել պատկան մարմիններին, սակայն անպատասպխան են մնացել: Եվ դա դարձել է այս ծայրահեղ քայլի պատճառը: Նրանք նշում են, որ եթե իրենց պահանջն այս անգամ էլ մնա անարձագանք, մի քանի օր անց առաջին 25 հացադուլավորներին կմիանան ևս այդքանը, և այսպես շարունակ` մինչև իրենց ձայնը լսվի:  




Լրահոս