ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՆԱՍՈՎ Է ԱՇԽԱՏՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը վնասով է աշխատում, ու այն մայր բուհն է փոխհատուցում: Քանի որ ուսանողների թիվկը նվազել է, իսկ դասախոսների քանակը նույնն է, ուստի այս հաստատությունն ավելի շատ ծախսում է, քան եկամուտ գոյացնում: Ունենալով չորս-հինգ հոգանոց կուրսեր՝ համալսարանը չի կարողանում դրանից գոյացած ուսման վճարներով դասախոսին վճարել: Այս պատկերը, ըստ տարբեր մասնագետների, արտագաղթի ու երկրում արտադրության պակասի հետեւանք է: Չունենք արտադրություն, հետեւաբար ինժեներների կարիք էլ չկա: Խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի հետ: «Եթե մասնաճյուղը մայր բուհի կազմում է, ուրեմն ոչ մի վնաս կամ հաշիվների տարբերություն դիտարկել պետք չէ»,-ասաց ռեկտորը:

ԴԻՄՈՐԴ ՉԿԱ

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ բուհերում առկա ուսուցման 2014-2015 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը: Ու այդ ցանկում ընդգրկված են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ուսումնական հաստատությունները: Մնում է, որ բուհերը կարողանան ուսանողներ հավաքագրել, քանի որ դիմորդների թիվը շարունակ նվազում է:

ԴԱՍԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Երեւանի Ն. Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում լարված իրավիճակ է: Դպրոցի 6բ դասարանի աշակերտների ծնողները հրաժարվում են իրենց երեխաներին տանել դպրոց: Պատճառն այն է, որ աշակերտներից մեկը՝ Հարություն Ղազարյանը, ծեծի է ենթարկում դասընկերներին. մեկի քիթն օրեր առաջ վիրահատել են: Երեւանի քաղաքապետարանը միայն երեկ է արձագանքել երկար ժամանակ շարունակվող այս իրավիճակին՝ հայտարարելով, թե այն շտկելու ուղղությամբ արվել են մի քանի առաջարկություններ, որոնք կնպաստեն իրավիճակի հարթեցմանը: Ու քանի որ քաղաքապետարանը միայն հույս է հայտնում, որ ամեն ինչ կհարթվի, շուրջ երկու ամիս վախի մթնոլորտում գտնվող երեխաների ծնողները շարունակում են «դասադուլը»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում 6բ դասարանի աշակերտ Դավիթ Հակոբյանը հայրը` Հապետ Հակոբյանը, ասաց, որ ոչինչ էլ չի փոխվել քաղաքապետարանի աշխատակցի՝ նախօրեի այցից հետո. «Ես, ինչպես նաեւ մի շարք այլ ծնողներ, մեր երեխաներին չենք տանելու դպրոց, մինչեւ կոնկրետ քայլ չիրականացվի»:

ՏՆՕՐԵՆԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ

Նոյեմբերի 4-ին Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ ՊԵԿ-ի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության: Պատճառը եղել է այն, որ հոկտեմբերի 10-ին նա ծառայության անունով ՀՀ տարածք է ներմուծել տարբեր ապրանքներ՝ խախտելով օրենքը: ՊԵԿ-ն էլ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն է կազմել եւ Ազարյանին տուգանել 50.000 դրամով:




Լրահոս