ԼՈՒՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԵՂԾ ՏՈՄՍԵՐՈՎ

Հայաստանի դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը «Ա1+»-ին հայտնել է, որ մարզական պատվիրակությունն ի վերջո մեկնել է Բրազիլիա` մասնակցելու դպրոցականների համաշխարհային օլիմպիական խաղերին: Մինչ այդ մամուլում լուրեր էին տարածվել, թե օդանավակայանում Հայաստանի մարզական պատվիրակությունը պարզել է, որ պատվիրակության անդամների տոմսերը կեղծ են: Ըստ լուրերի՝ ավիատոմսերի գնման մրցույթը շահել է մի նորահայտ կազմակերպություն, որն ակնհայտ կեղծ հայտ է ներկայացրել` կասկածելի էժան գներ առաջարկելով Երեւան-Բրազիլիա չվերթի համար։ Գործարքի գումարը կազմել է շուրջ 15 միլիոն դրամ։ Արա Մեհրաբյանը լրատվամիջոցի հետ զրույցում չի հերքել, որ տոմսերում անճշտություններ եղել են։ Սակայն հավելել է, որ ամեն ինչ հարթվել է։ Պատվիրակությունը պետք է մեկներ նոյեմբերի 26-ին, սակայն մեկնել է միայն երեկ՝ առավոտյան: Այդուհանդերձ, ըստ Մեհրաբյանի՝ մեր մարզիկները վաղը կհասնեն եւ կմասնակցեն ընդհանուր շքերթին։




Լրահոս