![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/17//16379.jpg)
“Եվրատեսիլ” երգի միջազգային մրցույթի քվեարկության անցկացման կարգը փոխվել է։ Այս տարվանից քվեարկությունն անցկացվելու է բոլոր ելույթներն ավարտվելուց հետո վերջին 15 րոպեների ընթացքում:Նշենք, որ 2010թ. հեռուստադիտողներն իրենց նախընտրած երգի համար կարող էին քվեարկել հեռուստաեթերի ողջ ընթացքում (առաջին երգը հնչելուց հետո)։ Ըստ տարածված տեղեկություններին այս տարի Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է վերադառնալ քվեարկության հին համակարգին։Որոշումն արդեն ուժի մեջ է մտել։