![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/17//16380.jpg)
Աշխարհի խոշորագույն առցանց հանրագիտարանի` Wikipedia-ի անգլալեզու բաժինը հունվարի 18-ին, ի նշան բողոքի, մեկ օրով դառնալու է անհասանելի: Wikipedia-ում նման հայտարարությամբ հանդես է եկել նախագծի հիմնադիր Ջիմի Ուելսը, ով նման քայլի նախաձեռնողն է: “Զգուշացնում ենք սովորողներին եւ խնդրում, որ ձեր աշխատանքներն իրականացնեք առաջիկա մեկ օրվա ընթացքում, քանի որ կայքը դառնալու է անհասանելի”,- նշվում է Wikipedia-ի հիմնադրի խոսքում: