ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐՈՐԴՆԵՐՈՎ

Դեկտեմբերի 8-ին ՀՀ Արագածոտնի մարզի Սուսեր համայնքում սպասվում են համայնքի ղեկավարի ընտրություններ: Գրանցված է երեք թեկնածու, երեքն էլ ՀՀԿ-ական՝ գործող համայնքապետ Գուրգեն Զաքարյանը, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Մեսրոպ Կարապետյանը եւ Եղիշե Հակոբյանը: Նույն օրը համայնքի ղեկավարի ընտրություն է կայանալու նաեւ Արարատի մարզի Այնթապ համայնքում, որտեղ նույնպես առաջադրված թեկնածուները երեքն են՝ գործող ՀՀԿ-ական համայնքապետ Կարեն Սարգսյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ում վարորդ աշխատող անկուսակցական Լեւոն Թարվերդյանը եւ համայնքապետարանի վարորդ Հրաչյա Վարդանյանը:

ԴԻՄԵԼՈՒ ԵՆ

«Ընդդեմ կենսաթոշակային 5 % պարտադիր վճարին» նախաձեռնությունը, որի ֆեյսբուքյան խումբն արդեն հավաքել է ավելի քան 14.000 անդամ, առաջիկայում նամակով դիմելու է Սերժ Սարգսյանին: Նշենք, որ նախաձեռնության անդամները պահանջում են հանել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով ամրագրված՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը: Նախաձեռնության անդամները Ս. Սարգսյանին առաջարկում են ուղերձով դիմել ՀՀ Ազգային ժողովին՝ արտահերթ նիստ հրավիրելու համար, որպեսզի համապատասխան մասնագետների եւ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ սկսեն հանրային լայն քննարկումներ: Հիշեցնենք, որ ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով, 2014թ. հունվարի 1-ից սկսած, 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան 5-10 տոկոսով պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին եւ որոշակի հավելումներով տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:




Լրահոս