
Գերմանիայում հայտնաբերել են պատմական մեծ նշանակություն ունեցող մի նամակ, որը գրված է հայտնի կոմպոզիտոր Բեթհովենի ձեռքով, քանի որ ըստ ամենայնի այն վերրջինն է ՝ գրված նրա կոզմից: Նամակը, որը բաղկացած է 6 էջից, ուղղված է հանճարեղի ընկերոջը: Նամակում Բեթհովենը ընկերոջը պատմում է իր ծանր առողջական եւ ֆինանսական վիճակի մասին՝ ակնկալելով վերջինիս օգնությունը: Նամակը ցուցադրվելու է Բռամսի թանգարանում: Հավելենք, որ անցյալ տարի Բեթհովենին պատկանող նմանատիպ մի նամակ վաճառվել է 60 հզ ԱՄՆ դոլարով: