Մսկվայում հարգանքով են վերաբերվում Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակչության կամարտահայտությանը. ասվում է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Կրեմլը ենթադրում է, որ հանրաքվեի արդյունքների գործնական իրականացումը կկատարվի քաղաքակիրթ ճանապարհով՝ առանց որևէ միջադեպի և բռնության Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի միջև:
«Նման երկխոսության կազմակերպման համար ողջունելի է ցանկացած միջնորդական գործողություն, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից», – ասվում է հաղորդագրությունում:
Կրեմլը դատապարտում է «տեղ գտած ուժի գործադրումը, ներառյալ՝ խաղաղ քաղաքացիների դեմ ծանր սպառազինությունների գործադրումը, որը հանգեցրել է Ուկրաինայում մարդկային զոհերի»: