Մոսկվայի դատարաններից մեկը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Տաջիկստանի 28-ամյա քաղաքացի Դիլշոդ Հասանովին:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել «մի խումբ մարդկանց նախնական պայմանավորվածությամբ թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերի պատրաստման և իրացման մեջ»:
2013 թ.-ի հունվարին Հասանովը ձերբակալվել էր՝ «Ժիգուլի» մակնիշի իր ավտոմեքենայով 3 կգ հերոին տեղափոխելու համար: Նախնական քննության ընթացքում Հասանովն ընդունել էր իր մեղքը: Նա պատմել էր, որ թմրամիջոցներ էր տեղափոխել Տաջիկստանում իր կնոջը և մանկահասակ երեխաներին կերակրելու համար:
Սակայն դատարանում Դիլշոդը հրաժարվել էր իր ցուցմունքներից: Եթե նրան ձերբակալեին թմրամիջոցները վաճառելու պահին, ապա նա կարող էր դատապարտվել ցմահ բանտարկության: Սակայն ոստիկաններին չէր հաջողվել ապացուցել իրացմանը նրա մասնակցության փաստը, և Հասանովը ստացել է մաքսիմալ ժամկետի միայն կեսը, հայտնում է kp.ru-ն: