Ուզում եմ ԱՄՆ-ում մենամարտել Ստիվերնի հետ. Վ. Կլիչկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WBA,WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն մտադիր է ռինգում հանդիպել կանադացի Բերմեյն Ստիվերնին, ով, օրերս մենամարտելով ամերիկացի Քրիս Արրեոլայի հետ, նվաճել էր WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը գերծանրքաշային կարգում:

«Հույս ունեմ, որ մենք մի ելք կգտնենք, որն ինձ հնարավորություն կտա պայքարել WBC վարկածով աշխարհի չեմպիոնության համար: Եթե ոչ, կգնամ իմ ճանապարհով: Գիտեմ, թե ինչքան դժվար է աշխարհի չեմպիոն դառնալը»,-ասել է Կլիչկոն, հավելելով, որ իրենք կփորձեն մենամարտելու թույլտվություն ստանալ բռնցքամարտի միջազգային կազմակերպություններից:

Ուկրաինացի բռնցքամարտիկի խոսքերով՝ ինքը կցանականար մենամարտն անցկացնել ԱՄՆ-ում:

bermane-stiverne-workout2




Լրահոս