Սիրիայի ակտիվիստները հայտնել են, որ կառավարական ուժերը նոր սպանություններ են գործել Հոմս քաղաքում:Ակտիվիստների համաձայն, այս քաղաքում երկուշաբթի օրը կառավարական ուժերի կողմից իրականացված գործողությունների պատճառով զոհվել է հինգ, վնասվածքներ ստացել առնվազն ինը մարդ:Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հանդես է եկել Սիրիայում սպանությունները դադարեցնելու մասին այս երկրի նախագահ Բաշար ալ-Ասսադին ուղղված հայտարարությամբ։
Նոր սպանություններ Սիրիայում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ