
Հոււնվարի 16-ին, ժամը 20:35-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ոստիկանության Կապանի բաժին բերման են ենթարկել նախկինում դատապարտված 45-ամյա մի բնակչի:Վերջինս խոստովանել է, որ հունվարի 16-ին թմրամիջոց է պատրաստել, որի մի մասը ներարկման միջոցով օգտագործել է, իսկ մյուս մասը հյուրասիրել է ընկերոջը:Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:Կատարվում է հետաքննություն: