Մի խումբ ցմահ դատապարտյալների հարազատներ բաց նամակ են գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ստորև ներկայացնենք նամակն ամբողջությամբ.”Մեծարգո պրն նախագահ,Այսօր 12 հոգի ցմահ դատապարտյալներ նստել են հացադուլի և պահանջում են Ձեր վերահսկողությունից որևէ մեկ պաշտոնյայի, որպեսզի կարողանան ստանալ իրենց հարցերի պատասխանները: Արդեն մեկ տարի է, ինչ ցմահ դատապարտյալները խնդրում են հանդիպում Ձեր կողմից ուղարկված որևէ մի պաշտոնյայի, սակայն այն մնում է անպատասխան: ԶԼՄ-ների միջոցով ցանկացել են ձայնը հասցնել Ձեզ, սակայն կրկին անգամ մնացել է անպատասխան:Հասկանալի է, որ կատարել են արարք, որն աններելի է: Բայց երկար տարիներ անցկացնելով ճաղերի հետևում, կտրված հարազատների գուրգուրանքից` արդեն իսկ ստացել են իրենց պատիժը և այսօր անհամբեր սպասում էին Ձեր կարգադրությանը, որպեսզի ցմահ բառը փոխարինվի պատժաչափերի 16-20 տարվա ազատազրկման:Քր. օրենսգրքի փոփոխությունից հետո թե՛ մենք` հարազատներս, թե՛ ցմահ դատապարտյալները ուրախացանք, որ լույս բացվեց և կվերանայվի գործերը` մեր ցմահ դատապարտյալների: Դատավորները սկսեցին ընթացքները, սակայն հայտարարեցին, որ հրամայված է մերժել: Այս ամենի համար խնդրում ենք Ձեր վերահսկողությունրից, որևէ մեկ պաշտոնյայի, որը կտա ցմահ դատապարտյալների հարցերի պատասխանը:Եվ այսօր նստում են 12 հոգի, գնալով կնստեն բոլորը, ընդհուպ մինչև մահվան կգնան, միայն թե այցելի Ձեր վերահսկողությունից որևէ մեկ պաշտոնյա:Երևի թե այս նամակն արդեն կարթնացնի Ձեր մեջ այն խիղճը, որը ունի յուրաքանչյուր ծնող և կուղարկեք պատվիրակություն` լսելու մեռած, բայց շնչող ցմահ դատապարտյալների` ձայնը հանապազօրյա”:
Հացադուլ հայտարարած 12 ցմահ բանտարկյալների նամակը Սերժ Սարգսյանին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ