Ռուսաստանում քրեական պատասխանատվության կենթարկվեն երկքաղաքացիությունը թաքցնողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Պետդումայի կոմիտեն հավանության է արժանացրել կրկնակի քաղաքացիության փաստը թաքցնելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Ինչպես հայտնում է РИА Новости-ին, օրինագծով նախատեսվող մաքսիմալ պատժի տուգանքն է 200 հազար ռուբլի:

Ենթադրվում է, որ օրինագիծը առաջին ընթերցմամբ կքննարկվի մայիսի 14-ին: Մինչև երկրորդ ընթերցումը պատգամավորները պետք է փաստաթուղթը վերամշակեն՝  քրեական պատասխանատվության ենթարկելու անհիմն փորձերը բացառելու նպատակով:

Նոր օրինագիծը ենթադրում է «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքը լրացնել հոդվածով, որը Ռուսաստանի հետ մեկտեղ այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերած ռուսաստանցուն պարտադրում է մեկ ամսվա ընթացքում այդ մասին տեղեկացնել Դաշնային միգրացիոն ծառայությանը:

Այս պահանջը չկատարելու դեպքում խորհրդարանն առաջարկում է սահմանել պատիժ՝ 200 հազար ռուբլի տուգանքի կամ 400 ժամ հարկադիր աշխատանքի տեսքով:




Լրահոս