
Հունվարի 16-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Մանթաշյան փողոցի 5-րդ շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 51-ամյա մի տղամարդու, որը 2011 թ. հունիսի 17-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:Հունվարի 16-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության ծառայողները Սևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 9 շենքի մոտից բերման են ենթարկել Սևան քաղաքի 35-ամյա մի բնակչի, որը 2010 թ. հոկտեմբերի 4-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:Հունվարի 16-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության ծառայողները Պտղավան գյուղից բերման են ենթարկել Այրում քաղաքի 52-ամյա մի բնակչի, որը 2010 թ. հունիսի 3-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:Հունվարի 16-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 28-ամյա մի երիտասարդի, որը 2002 թ. մարտի 23-ից Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: