![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/17//16393.jpg)
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Եվրատլանտյան գործընկերության, Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի և Կոսովոյի շուրջ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի և գործընկեր պետությունների շտաբի պետերի նիստերին:ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ այցի շրջանակներում նախատեսվում են նաև գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովի հանդիպումները Եվրոպայում ՆԱՏՕ-ի Դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջ.Ստավրիդիսի և այլ գործընկերների հետ: