Եթե ուզում եք նիհարել` սնունդը համտեսեք կարմիր սպասքիով,-տեղեկացնում է The Times of India-ն:Գիտնականների կարծիքով, եթե սպասքը կարմիր գույն ունի, ապա այն թույլ չի տալիս շատ ուտել կամ չարաշահել ալկոհոլը, ինչն էլ սննդի օգտագործումը կրճատվում է 40 տոկոսով:Գիտնականները փաստում են, որ կարմիր գույնը մարդու մոտ ասոցացվում է վախի, տագնապի հետ, ինչն էլ մարդկանց զերծ է պահում շատ ուտելուց: Հետազոտությունն անցկացվել է 41 ուսանող տղամարդկանց միջեւ: Նրանց խնդրել են խմել կարմիր եւ կապույտ բաժակներից: Արդյունքում, 44 տոկոսով քիչ են խմել նրանք, ովքեր խմել են կարմիր բաժակից:Երկրորդ փուլում 109 կամավորի կարմիր, կապույտ եւ սպիտակ ափսեներով թխվածքաբլիթ են հյուրասիրել: Արդյունքում, նրանք, ովքեր թխվածքաբլիթը վերցրել էին կարմիր ափսեից` ամենաքիչն են կերել:
Նիհարելու համար օգտագործեք կարմիր սպասք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ