
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագահական վերջին ընտրություններում ընտրացուցակներում եղած մարդկանց թիվը ավելի քան 350 հազարով գերազանցել է անկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենազանգվածային ընտրությանը` 1991 թ. անկախության հանրաքվեի մասնակիցների թիվը:
Ըստ պատգամավորի հաշվարկների` ներկայումս ընտրացուցակներում ընդգրկված շուրջ 700 հազար քաղաքացի բացակայում է ՀՀ-ից: Ն. Փաշինյանը տարակուսանք հայտնեց, թե մարդիկ Հայաստանից զանգվածաբար արտագաղթում են, բայց նրանց անունները շարունակում են ընդգրկված մնալ ընտրական ցուցակներում: