Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի խորհրդի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:ՀՀ կառավարության մամլո ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ խորհրդին է ներկայացվել Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման խորհրդատուի ծառայությունների փոփոխված տեխնիկական առաջադրանքը: Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի արդյունքում վարչապետը հանձնարարել է լրամշակել այն՝ ներկայացված առաջարկություններով:Խորհուրդը հաստատել է Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների նախագծման, շինարարության կառավամրման և վերահսկման խորհրդատուի ընտրության մրցույթի շրջանակում հետաքրքրության հայտեր ներկայացրած կազմակերպությունների կարճ ցուցակը: 




Լրահոս