
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ “Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին” և “Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին” ՀՀ օրենքների համաձայն, ԱՊՊԱ պայմանագիր ունենալը, ինչպես նաև տեխնիկական զննության և ԱՊՊԱ կտրոնները տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր են, իսկ դրանց բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին կնքել ԱՊՊԱ պայմանագրեր և տրանսպորտային միջոցը վարել միայն տեխնիկական զննության և ԱՊՊԱ կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում: