
Ֆլորիդայի այգիներից մեկում այրվել է աշխարհի ամենածեր նոճին: Սենատոր անունով 36 մետրանոց նոճին վառվել է երկուշաբթի առավոտյան: Չնայած գործադրած մեծ ջանքերին` հրշեջներին չի հաջողվել փրկել ծառը: Սկզբում ընկել է նոճու այրված գագաթը, այնուհետև հսկայական ծառն ամբողջությամբ: Ծառւ վառվելու հանգամանքի հետ կապված հետաքնություն է սկսվել:Մասնագետներին արդեն հաջողվել է ուսումնասիրել նոճու տարեկան օղակը, եւ նրանք եկել են այն եզրակացության, որ ծառը 3,5 հազար տարեկան էր: Սենատորի երկարությունը նախկինում եղել է 50 մետր, սակայն 1925 թվականին փոթորկի հետեւանքով ծառը կորցրել էր գագաթը:Իր անունը հսկայական ծառը ստացել է տեղի քաղաքական գործիչներից մեկի պատվին, որը նահանգին նվիրել էր տարածքը, որտեղ այժմ գտնվում է այգին: