Ըստ Gallup միջազգային սոցոլոգիական ասոցիացիայի հարցման՝ հայ հասարակության 70%-ն իրեն երջանիկ է համարում: Հարցումն անցկացվել է ՀՀ 500 քաղաքացիների շրջանակում՝ հեռախոսով: ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի կարծիքով՝ ասոցիացիայի կողմից կատարված հարցումները չի կարելի համարել կատարյալ, քանի որ նախեւառաջ, հեռախոսային հարցումներն արդեն այդքան էլ ճիշտ արդյունք ցույց չեն տալիս, քանի որ հարցում անցկացնողը հնարավորություն չունի տեսնելու, թե հեռախոսից այն կողմում գտնվող մարդն ինչ վիճակում է գտնվում: Նրա համոզմամբ մարդկանց մեծ մասը ուղակի կատակի տվել հարցերը:Հարցման արդյունքների համաձայն՝ Հայաստանում մարդիկ իրենց երջանկությունը չեն կապում իրենց տնտեսական վիճակի հետ: Սակայն սոցիոլոգը համոզված է, որ յուրաքանչյուր մարդ իրեն երջանիկ է համարում, երբ սոցիալապես ապահովված է:Gallup միջազգային սոցիոլոգիական ասոցիացիան նաեւ նշում է, որ Հայաստանում ավելի երջանիկ են մինչեւ 35 տարեկանները եւ 65-ից բարձր տարիք ունեցողները:
Gallup. Հայերի 70%-ը իրեն երջանիկ է համարում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ