
Ինչպես հայտնի է գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Զավեն Անդրիասյանը կմասնակցեն հունիսի 15-21-ը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվելիք աշխարհի արագ եւ կայծակնային խաղի առաջնություններին:
Հայտնի դարձան մրցաշարի տասը լավագույն վարկանիշներ ունեցող մասնակիցները. Կարլսեն, Արոնյան, Գրիշչուկ, Անանդ, Կարուանա, Նակամուրա, Մամեդյարով, Վաշիե-Լագրավ, Սվիդլեր, Գելֆանդ: