2012 թվականի դիմորդներին. Սկսվում է քննությունների կազմակերպման գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնահատման և թեստավորման կենտրոնը 2012թ-ի փետրվարի 1-ից սկսում է հանրապետության միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների 2011-2012 ուս.տարվա շրջանավարտների “Հայոց լեզու և հայ գրականություն”, “Մաթեմատիկա”, “Հայոց պատմություն”, “Ընդհանուր պատմություն”, “Քիմիա”, “Ֆիզիկա”, “Օտար լեզու” (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), “Աշխարհագրություն”, “Կենսաբանություն” առարկաներից պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (2012 թ. բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը: Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ իր ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է`3 x 4 չափի լուսանկար, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,,ՎՏԲ Հայաստան բանկե-ում Գնահատման և թեստավորման կենտրոնի 160481037341 հաշվեհամարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցել 1500 դրամ և վճարի անդորրագիրը կցել դիմում-հայտին:Միասնական և կենտրոնացված քննությունների վճարից ազատվում են հետևյալ դիմորդները`պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2012 թ. մարտի 15-ն է:Նախորդ տարիների այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար “Հայոց լեզու և հայ գրականություն”, “Մաթեմատիկա”, “Հայոց պատմություն”, “Ռուսաց լեզու”, “Ընդհանուր պատմություն”,”Քիմիա” , “Ֆիզիկա” , “Օտար լեզու” (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), “Աշխարհագրություն”, “Կենսաբանություն” առարկաներից հանձնելու են միասնական և (կամ) կենտրոնացված քննություններ, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված հետևյալ ուսումնական հաստատություններում:




Լրահոս