
Սանկտ-Պետերբուրգի նկարիչների միությունում այսօր բացվելու է “Հայաստանի պետերբուրգյան գունապնակը” խորագրով ցուցահանդես: Այն յուրօրինակ ստեղծագործական հաշվետվություն է : Բացի պետերբուրգյան նկարիչներից, ցուցահանդեսին մասնակցում են նաեւ հայ ու բելառուս նկարիչներ:”Հայկական գունապնակ 2011″ -ը պլեներային գեղանկարչությանը նվիրված առաջին գիտաժողովն էր: Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործություններում կարելի է տեսնել Արարատ լեռը, Սատանայի կամուրջը, Նորավանքի կարմիր ժայռերը, Դսեղի ձորը եւ այլ բնապատկերներ:Ցուցահանդեսում ներկայացված են աշխատանքներ` արված յուղաներկից մինչեւ ջրաներկ: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հունվարի 29-ը: