
armlur.am -ը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության շենքում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը կստորագրեն համաձայնագիր` բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հնարավոր հետևանքների վերացման ոլորտում համագործակցության մասին։Համաձայնագրի ստորագրումից հետո կներկայացվեն Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնն ու նոր հիմնված 911 ծառայությունը։