
Նորզելանդացի ֆերմերներին միավորող Federated Farmers կազմակերպությունն առաջարկել է ոչխարների կտրվածքը ներառել Օլիմպիական խաղերի ծրագրում,-հաղորդում է Associated Press -ը: Խուզումն օլիմպիական ծրագրում ներառելու շանսերը չափազանց ցածր են: Դա պայմանավորված է աշխարհում այդ մարզաձեւի տարածվածության ցածր մակարդակով: Բացի Նոր Զելանդիայից, ոչխարների կտրվածք են անում նաեւ Իռլանդիայում եւ Ավստրալիայում: Ի դեպ, մարտին Նոր Զելանդիայում կանցկացվի աշխարհի առաջնություն:Հիշեցնենք, որ ոչխարների խուզման աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է 1977 թվականին: Մարզական կտրվածքի ժամանակ գրանցվում են համաշխարհային ռեկորդներ. համաշխարհային նվաճումը պատկանում է իռլանդացի Այվան Սքոթին, ով 8 ժամում խուզել է 749 ոչխարի: