
Սիրիական վերջին օբյեկտում մնացած թունավոր նյութերից հնարավոր է ստանալ թունավոր գազ զարին: Այս մասին ИТАР-ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելության հատուկ համակարգող Սիգրիդ Կաագը:
Նրա խոսքով՝ ի սկզբանե քիմիկատները պահվում էին Դամասկոսի արվարձաններում գտնվող տարբեր օբյեկտներում: Սակայն Սիրիայի իշխանությունները որոշել են տեղափոխել թունանյութերը, վախենալով, որ դրանք կարող են ծայրահեղականների ձեռքն ընկնել:
«Արդյունքում դրանք տեղափոխվել են մոտակայքոմ գտնվող օբյեկտ, ուր մենք չենք կարողանում հասնել, ելնելով անվտագության նկատառումներից», – հայտնել է Կաագը:
Նա տեղեկացրել է, որ մայիսի 8-ին Բրյուսելում անցկացված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ հանդիպմանը որոշ երկրներ մտախություն են հայտնել, որ այդ օբյեկտում մեկտեղված նյութերն այժմ հնարավորութոըն են ստեղծում զարինի արտադրության համար: