Կիրակի՝ 4.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի տներից մեկի նկուղում հայտնաբերվել է 15-ամյա Մադոննայի դին` կախված վիճակում, տեղեկացնում է armlur.am-ի թղթակիցը:
Մադոննան բնակվում էր Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղանասի 86 շենքում` եղբոր հետ: Ծնողները երկար ժամանակ է գտնվում են ՌԴ-ում: Լեռնանիստի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանի խոսքերով Մադոննան գյուղում էր լինում միայն շաբաթ և կիրակի օրերին` այցելում էր տատիկին և պապիկին:
Դասընկերների խոսքերով նա հավասարակշռված և զուսպ անձնավորություն է եղել, միայն վերջին ժամանակներում շատ է խոսել ծնողների բացակայության և լքված լինելու մասին:
Այս շենքում է ապրել ինքնասպանություն գործած աղջնակը:
Արևիկ Հակոբյան
Հրազդան