Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք`Երեւանի Տիգրանյան փողոցում գտնվով “ՆԻԿՈ” կահույքի սրահի մոտ կրակոցներ են հնչել: Դեպքի առնչությամբ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ–քննչական խումբը Տիգրանյան փողոցի վրա գտնվող “”Նիկո”” խանութների ցանցի դիմացից ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխել նշված վայրից երկու ավտոմեքենա՝ “”ՎԱԶ 2121″” մակնիշի 71 TO 001 համարանիշի և “”Մերսեդես E-250″” մակնիշի 002 ՕՕ 07 համարանիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ իրեն հայտնի է դարձել, որ տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխվել նաև տասից ավելի քաղաքացիներ՝ հիմնականում երիտասարդներ։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ հավաքված քաղաքացիները, ովքեր ասում էին, որ իրենց ընկերներն են բերվել ոստիկանություն, իրենց զրույցում պատմում էին, որ միջադեպը տեղի է ունեցել “”Նիկո”” կահույքի խանութների ցանցի տիրոջ հարազատների և “”Դավիդով”” ընկերության տերերի հարազատների միջև։ Թե արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ոստիկանության Արաբկիրի բաժնում հրաժարվեցին ասել՝ պատճառաբանելով, որ այս պահին նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժին ժամանեց ազգային ժողովի պատգամավոր, “”Մխիկ”” մականվամբ Արմեն Մխիթարյանը, ով նեղսրտեց, երբ ֆոտոլրագրողը լուսանկարում էր նրա մուտքը Արաբկիրի ոստիկանության շենք։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի դարպասների մոտ կայանված էր նաև “”Պորշկաեն”” մակնիշի 77 ԼԼ 100 համարանիշի ավտոմեքենան և երբ ֆոտոլրագրողը լուսանկարել է այդ ավտոմեքենան, վարորդը դիմել է փախուստի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ այդ ավտոմեքենան պատկանում է “”Լիդեր”” մականվամբ Հովհաննես Վարդանյանին, ով աշխատում է ՀՀ Գլխավոր դատախազությունում, իսկ կռվի մասնակիցների մեջ է նրա որդին: Դեպքի վայրում հայտնաբերվել էր 13 կրակված պարկուճ՝ 3 տեսակի հրազենից արձակված։ Կրակոցների արդյունքում վնասվել էին “”Նիկո”” խանութի ապակիները։
Կրակոցներ Տիգրանյան փողոցում (Լուսանկարներ, Տեսանյութ)(Լրացված)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ