Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` ՊՆ Արմավիրի N զորամասում 19-ամյա զինծառայող Ա. Մ.ն ուղեղի ցնցում է ստացել, ապա կորցրել հիշողությունը այն բանից հետո, երբ նրա անմիջական պետը` Լիպարիտ Մուշեղյանը, հարվածել է նրան:
Երևանցի զինծառայողին օգնության են հասել ծառայակից ընկերները, ովքեր օգնել ուշքի են բերել Ա.Մ.-ին:
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ հրամանատար Մուշեղյանը բազմիցս է բռնություն կիրառել զինծառայողների նկատմամբ, և վերոնշյալ դեպքի կապակցությամբ զորամաս են այցելել Ռազմական ոստիկանության աշխատակիցներ:
Տեղեկացնենք նաև, որ զինծառայողին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, և այժմ նա իրեն համեմատաբար լավ է զգում: Նրան այցելել են ծնողները, հիշողությունը վերականգնվել է:
Տաթև Հարությունյան