Այսօր Ազգային Ժողովում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ խմբակցության ներկայացուցիչները ներկայացնում էին իրենց դիրքորոշումները:
ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը նշեց, որ կողմ են քվեարկելու, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն էլ նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին: Մյուս ուժերից ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ն էլ սպասում էին քննարկումների ավարտին:
Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց իրենց դիրքորոշման պատճառը:
«Մեր սկզբունքային դիրքորոշումը սա է՝ չի կարելի վարել բանակցություններ բռնագանձված գումարների վերադարձման շուրջ: Եթե մեզնից գումար են բռնագանձել, ապա բնական է, որ պետք է վերադարձնեն: Մենք հենց այս դիրքի վրա ենք», – նշեց նա:
Մանրամասները` armlur.am-ի տեսանյութում: