Ժողովուդ. Ռոբերտ Քոչարյանը կվճարի Սամվել Բաբայանի պարտքերը եվ կհանի նրան Սերժ Սարգսյանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Ժողովուրդ”” օրաթերթին հայտնի է դարձել, որ առաջիկայում Հայաստան է վերադառնալու ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը, մեծ պարտքեր վերցնելով իր մտերիմներից, տեւական ժամանակ է` անհետացել է: Շրջանառվող լուրերի համաձայն` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացել է փակել Բաբայանի պարտքերը, գրավից հանել նրա եւ ընկերների տները` պայմանով, որ գեներալը դառնա Սերժ Սարգսյանին ընդդիմություն ու ակտիվ աշխատի նրա դեմ: Ըստ նույն աղբյուրի` Բաբայանը տվել է իր նախնական համաձայնությունը: Ընդ որում, Սամվել Բաբայանը պետք է ընդդիմություն լինի ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Առայժմ, սակայն, հստակ հայտնի չեն նրա վերադարձի ժամկետները: Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը մեզ հետ զրույցում հերքեց լուրերը` դրանք համարելով հորինված:  




Լրահոս