Հրապարակ. ԲՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավարը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել. նա ուզում է մնալ Սերժ Սարգսյանի կողքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Հրապարակը”” երեկ տեղեկություն է ստացել, որ Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Փաստը հետաքրքիր էր հատկապես նրանով, որ Կարեն Խաչատրյանը, բացի փոխքաղաքապետ լինելուց, նաև ԲՀԿ Արարատի կառույցի հիմնադիրն ու ղեկավարն էր: Թերթի թղթակցի հարցին, թե ինչն է դրդել նրան լքել հարազատ կուսակցությունը, վերջինս անչափ օրիգինալ պատասխան է տվել. “”Բոլոր տարիներին ոգևորությամբ ու պատասխանատվությամբ կատարել եմ իմ գործը՝ համոզված լինելով, որ ծառայել եմ գլխավոր նպատակին՝ պետության կայացմանն ու ամրապնդմանը: Էս համոզմունքով էլ ես 2008թ-ին իմ ձայնը տվել եմ մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանին: Հիմա էլ կոալիցիան իրա գործն արդեն կատարել է, ես էդպես եմ մտածում, շատերն էլ են տենց մտածում, և չեմ ուզում ուրիշ քայլերի դիմեմ: Ես համ էլ զինվորական եմ և համոզված շարունակում են գնալ իմ ճանապարհով՝ հավատալով, վստահելով երկրի նախագահի քաղաքականությանը: Էս ա իմ դիրքորոշումը””:  Թերթի թղթակցի հարցին, իսկ հնարավո՞ր է, որ արդեն նախկին ԲՀԿ-ականը համալրի ՀՀԿ շարքերը, Խաչատրյանն ասել է. “”Ոչ, ոչ, ես չեմ մտնի կուսակցություն, ես զինվորական եմ, ես մտածելու շատ բաներ ունեմ, էս պահին որոշումներ չեմ կայացրել, ընդամենը ուզում եմ մնամ իմ երկրի նախագահի կողքին””: Երեկ մեկ այլ ուշագրավ հայտարարություն էլ է հնչել, որը համահունչ է այս հայտարարությանը. Վանո Սիրադեղյանի “”Ճուտը””՝ Սուրեն Սիրունյանը հայտարարել է, որ ետ է վերցնում Եվրադատարանին ուղղված իր դիմումը և մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին մարդկանց և մասնավորապես իրեն օգտագործելու մեջ: Թե ինչ կապ ունի Տեր-Պետրոսյանն իր` ԵԴ դիմելու հետ, պարզ չէ, բայց նախընտրական շրջան է և այսպիսի զարմանազան հայտարարություններ դեռ շատ կհնչեն:  




Լրահոս