Հայկական ժամանակ. Խաչատուր Սուքիասյանն առաջադրվելու է որպես պատգամավորի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուքիասյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը երեկ թերթի թղթակցի հետ ունեցած զրույցում հաստատել է լուրն այն մասին, որ Խաչիկ Սուքիասյանը մտադիր է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել Երևանի թիվ 10 ընտրատարածքում: “”ՀԺ””-ի թղթակցի այն դիտարկմանը, թե իշխանական շրջանակներն արդեն լուրեր են տարածում, թե Սուքիասյանի թեկնածությունը հնարավոր է չգրանցվի վերջին 5 տարում մշտապես Հայաստանում չբնակվելու պատճառաբանությամբ, թերթի զրուցակիցն ասել է. “”Խաչատուր Սուքիասյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում: Ինչպես նախկինում, հիմա էլ նա հաճախ է գործուղումների մեկնում, բայց դա որևէ իրավական խոչընդոտ չի առաջացնի նրա թեկնածության գրանցման համար””: Ինչպես հայտնի է, իշխող Հանրապետական կուսակցությունը մտադիր է այս ընտրատարածքում առաջադրել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի թեկնածությունը: “”ՀԺ””-ի տեղեկություններով, ԲՀԿ-ն այս ընտրատարածքում թեկնածու չի առաջադրելու: Ենթադրվում է, որ Հայ ազգային կոնգրեսն այս ընտրատարածքում կպաշտպանի հենց Սուքիասյանի թեկնածությունը:  




Լրահոս