![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/18//16429.jpg)
Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուրիկ Պողոսյանը, որ անցյալ տարեվերջին ավտովթարի էր ենթարկվել, գտնվում է “”Նաիրի”” բժշկական կենտրոնում: Նա վթարի հետևանքով կոտրվածքներ էր ստացել: Պողոսյանը, ինչպես հիշեցնում է թերթը, Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի քրոջ ամուսինն է: Երեկ թերթին հայտնի է դարձել, որ նախօրեին Մոսկվայում մահացել է Կարեն Կարապետյանի մյուս քրոջ ամուսինը: Այսօր նրա հոգեհանգիստն է, իսկ վաղը հուղարկավորությունը՝ Երևանում: